Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող մինչև 17 տարեկանների ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ջանես Նազարյանը (71 կգ) նվաճել է ոսկե մեդալ՝ հաղթելով եզրափակչում։
Եզրափակիչում Հայաստանի ներկայացուցիչը 4:0 հաշվով հաղթել է Վրաստանը ներկայացնող Ռամազ Բասիլիային, հայտնում է Sputnik Արմենիան:
Նա հաղթել էր նաև Ռումինայի ներկայացուցչին 6:0 հաշվով, Մոլդովայի ներկայացուցչին` 8:0, Ռուսաստանի ներկայացուցչին` 9:0, Իտալիայի ներկայացուցչին` 10:0 և եզրափակիչում Վրաստանի ներկայացուցչին` 4:0 հաշվով։
Սա ըմբշամարտի Եվրոպայի Մ17 առաջնությունում Հայաստանի 2–րդ ոսկե մեդալն է: Ոսկի է նվաճել նաև Վահե Հովեյանը 80 կգ քաշային կարգում:
Ընդհանուր առմամբ` Հայաստանի հավաքականն արդեն 6 մեդալ ունի։
Ըմբշամարտի մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Բուլղարիայի Սամոկով քաղաքում՝ մայիսի 11-17-ը։ Մայիսի 15-ին մրցագորգ են դուրս գալու ազատ ոճի ըմբիշները։





