AM
14 Մայիս 2026 - 09:36 AMT

Կքննարկվի մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու նախագիծը

ԿԳՄՍ նախարարությանը կից հասարակական խորհուրդը մայիսի 15-ի նիստում կանդրադառնա մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու նախագծին։ Նիստը տեղի կունենա 16:00-ին:

Օրակարգում ներառվել է մեկ հարց՝ մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու վերաբերյալ նախագծի ներկայացումը։

Բացման խոսքով հանդես կգա ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, իսկ հարցը կզեկուցի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։