AM
15 Մայիս 2026 - 07:02 AMT

Գյումրիում աղիքային վարակի հետևանքով 15 մարդ է հոսպիտալացվել

Գյումրիում սուր աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել, ինչի հետևանքով «Տիրամայր Հայաստանի» կենտրոնի 15 սան հոսպիտալացվել է, հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել:

Բուժառուների վիճակը գնահատվում է բավարար, արձանագրվում է դրական դինամիկա, նոր դեպքեր չեն գրանցվել։

«Դեպքի առնչությամբ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետներն իրականացրել են համաճարակաբանական ուսումնասիրություն, ինչպես նաև նմուշառումներ և լաբորատոր հետազոտություններ։

Խմելու ջրի հետազոտությունների արդյունքում շեղումներ չեն հայտնաբերվել։

Կենսաբանական նմուշների հետազոտությունները շարունակվում են: Լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի հետազոտությունների ավարտից հետո»,- ասվում է հաղորդագրությունում։