«Եվրատեսիլ» երգի 70-րդ հեղինակավոր մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Սիմոնը, որը կատարել է Paloma Rumba երգը մայիսի 14-ին երկրորդ կիսաեզրափակչում, չի անցել եզրափակիչ:
15 մասնակից երկրներից եզրափակիչ է անցել տասը երկիր` Բուլղարիան, Ուկրաինան, Նորվեգիան, Ավստրալիան, Ռումինիան, Մալթան, Կիպրոսը, Ալբանիան, Դանիան և Չեխիան։
Երկրորդ կիսաեզրափակիչից դուրս են մնացել նաև Ադրբեջանը, Լյուքսեմբուրգը, Շվեյցարիան և Լատվիան։
Մայիսի 16-ին կայանալիք եզրափակիչում հանդես են գալու նաև Հունաստանը, Ֆինլանդիան, Բելգիան, Շվեդիան, Մոլդովան, Իսրայելը, Սերբիան, Խորվաթիան, Լիտվան, Լեհաստանը, Գերմանիան և Իտալիան։





