AM
15 Մայիս 2026 - 08:35 AMT

Oդի ջերմաստիճանը կնվազի մինչև 8 աստիճանով

Հանրապետության տարածքում` մայիսի 15-ին, 17-19-ին ժամակ առ ժամանակ առանձին շրջաններում, մայիսի 16-ին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:

Քամին` հարավարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 15-16-ի ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով, մայիսի 17-18-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա:

Երևանում մայիսի 15-19-ին ժամանակ առ ժամանակ կանխատեսվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ մայրաքաղաքում ևս սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։

Մայիսի 15-ի ցերեկային ժամերին Երևանում օդի ջերմաստիճանը կկազմի +21 աստիճան, իսկ երեկոյան՝ +16…+18 աստիճան տաքություն։