Մայիսի 15-ին՝ ժամը 22․00-ից, երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվելու է Հանրապետության հրապարակի՝ Նալբանդյան և Աբովյան փողոցների հատվածում՝ շատրվանների դիմաց, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:
Կեսգիշերից՝ ժամը 24․00-ից սկսած, երթևեկության սահմանափակում է գործելու նաև Ամիրյան փողոցում՝ Հանրապետության հրապարակից մինչև Ամիրյան-Զաքյան խաչմերուկ ընկած հատվածում։
Մայիսի 16-ին՝ ժամը 16․00-ից, ժամանակավորապես սահմանափակվելու է նաև մուտքը դեպի Հանրապետության հրապարակ։
Մայիսի 16-ին Հանրապետության հրապարակում ելույթ կունենա Գրեմմի մրցանակակիր DJ Afrojack-ը:





