Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է մայիսի 2-8-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակության վերաբերյալ տվյալները։
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան.
Վանաձոր քաղաքում՝
-Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 2-3-ը, 5-ին և 7-ին,
-Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 6-ին,
-Հերացի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
Ալավերդի քաղաքում՝
-Սայաթ-Նովա փողոց՝ մայիսի 2-ին,
-Դեբեդի փողոցի հարակից տարածք՝ չի գերազանցել։
-Սանահին սարահարթ՝ չի գերազանցել։





