Անսիի՝ Festival international du film d'animation d'Annecy անիմացիոն ֆիլմերի միջազգային փառատոնի «Դասականներ» ծրագրում այս տարի ներառվել է 9 հայկական անիմացիոն ֆիլմ։
Ծրագրում ընդգրկված են հետևյալ ֆիլմերը՝
Լյուդմիլա Սահակյանց՝ «Արձագանք», «Մկների ժողովը»
Գայանե Մարտիրոսյան՝ «Երջանիկ ավարտ»
Ստեփան Գալստյան՝ «Ձախորդ Փանոս», «Միջանցք»
Վալենտին Պոդպոմոգով՝ «Փարվանա»
Ռոբերտ Սահակյանց՝ «Կացինը», «Սեղմակոճակ»
Էլլա Ավագյան՝ «Հսկան, որը երազում էր ջութակ նվագել»
Այս ֆիլմերը կարևոր նշանակություն են ունեցել հայկական անիմացիայի պատմության մեջ՝ ձևավորելով դրա ինքնատիպ լեզուն և գեղարվեստական կերպարը։
Ֆիլմերի ընդգրկումը «Դասականներ» /Annecy Classics/ ծրագրում ևս մեկ հնարավորություն է միջազգային հանրությանը ներկայացնելու հայկական անիմացիոն դպրոցը, որն ունի հարուստ պատմություն և համարվում է աշխարհի լավագույն անիմացիոն դպրոցներից մեկը։
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի կինոյի հիմնադրամի և «ՌեԱ» (ReAnimania Int. Animation Film & Comics Art Festival of Yerevan) փառատոնի համատեղ նախաձեռնությամբ։





