AM
16 Մայիս 2026 - 08:50 AMT

Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա մայիսի 17-ին

ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանի հոգեհանգստի արարողությունը կայանալու է մայիսի 17-ին՝ ժամը 17։30-20։00-ն, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում (հասցե՝ Ռոմանոս Մելիքյան 2/10), հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:

Վերջին հրաժեշտը տեղի է ունենալու մայիսի 18-ին՝ ժամը 13.00-ին, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից։

Ժողովրդական արտիստ, ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը մահացել է մայիսի 15-ին 81 տարեկանում:

Ծատուրյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման կառավարական հանձնաժողով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ։