Սամբոյի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող 88 կգ քաշային Գոռ Հարությունյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի մարզիկի նկատմամբ և դարձել սամբոյի Եվրոպայի չեմպիոն։
Հայաստանի հավաքականի մյուս ներկայացուցիչը՝ Լեոնիդ Մելիքյանը, դարձել է սամբոյի Եվրոպայի փոխչեմպիոն, հայտնում է Panorama.am-ը:
Թբիլիսիում ընթացող Եվրոպայի առաջնությունում 58 կգ քաշային Կարեն Սարգսյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն, 64 կգ քաշային Մայիս Ներսեսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ 79 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Գևորգ Ազատյանը։





