AM
18 Մայիս 2026 - 06:59 AMT

Մխիթարյանը՝ «Ինտեր» – «Վերոնա» խաղի լավագույն ֆուտբոլիստ

Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Իտալիայի առաջնության նախավերջին տուրում անցկացված «Ինտեր» – «Վերոնա» հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։

1։1 հաշվով ավարտված խաղում 37-ամյա կիսապաշտպանը «Ինտերի» մեկնարկային կազմում խաղացել է առանց փոխարինման, հայտնում է Factor.am-ը:

«Ինտերը» հաղթանակը բաց է թողել հանդիպման վերջին րոպեներին։ 47-րդ րոպեին «Վերոնայի» պաշտպան Անդրիաս Էդմունդսոնը գրավել է սեփական դարպասը։ Ավելացված ժամանակում հյուրերի կազմում պատասխան գոլը հեղինակել է շոտլանդացի հարձակվող Քիրոն Բոուին։

Հանդիպումից հետո «Ինտերը» ստացել է նաև չեմպիոնական գավաթը։ Կրիստիան Կիվուի գլխավորած թիմը նախորդ տուրում արդեն ապահովել էր չեմպիոնի կոչումը։

Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Ինտերը» վաստակել է 86 միավոր։ Երկրորդ հորիզոնականում գտնվող «Նապոլին» հավաքել է 73 միավոր։