AM
18 Մայիս 2026 - 08:54 AMT

Օդի ջերմաստիճանը կնվազի 3-4 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 18-19-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 20-22-ին առանձին շրջաններում, սպասվում է անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ: Քամինարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 18-ի ցերեկը կնվազի 3-4 աստիճանով։

Երևանում մայիսի 18-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։

Երևանում մայիսի 18-ի ցերեկը կլինի 17-19 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +14…+16 աստիճան։