AM
18 Մայիս 2026 - 10:49 AMT

ԱՄՆ դեսպանատունը պարզաբանել է ինչ անել, եթե վիզան կորել է

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը տեղեկացրել է, որ վիզայի կորստի կամ գողության դեպքում անհրաժեշտ է խուճապի չմատնվել և անմիջապես համապատասխան քայլեր ձեռնարկել։

«Կորստի մասին հայտարարություն ներկայացրեք այն երկրի ոստիկանությունում, որտեղ դա տեղի է ունեցել։

  • Տեղեկացրեք ԱՄՆ դեսպանատանը կամ հյուպատոսարանին, որտեղ նախատեսում եք հաջորդ անգամ վիզայի դիմում ներկայացնել։
  • Լրացրեք նոր DS-160 դիմումաձև և հարցազրույցի օր ու ժամ ամրագրեք։

Հիշեցնենք, որ «առգրավված» վիզան չի համարվում «կորած» վիզա. այն իշխանությունների կողմից չեղարկված փաստաթուղթ է, որն այլևս ճամփորդության համար վավեր չէ»,- ասվում է հաղորդագրությունում։