ՆԳՆ ՄՔԾ ստորաբաժանումները հունիսի 7-ին աշխատելու են՝ սպասարկելու բացառապես 2026 թվականի ԱԺ ընտրությունների քվեարկությանն առնչվող գործարքները։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացրել է, որ ընտրություններին մասնակցելու նպատակով նախընտրած վայրում հաշվառվելու վերաբերյալ դիմում ներկայացնելը չի փոխում անձի հաշվառման հասցեն։
Ըստ հաշվառման վայրի ընտրողների ցուցակից հանվելու և գտնվելու կամ նախընտրած վայրի մատչելի ընտրական տեղամասի ընտրողների ցուցակում ընդգրկվելու վերաբերյալ դիմումը գործում է միայն ընտրության օրը՝ հունիսի 7-ին։
Մայիսի 8-ին մեկնարկած նախընտրական քարոզարշավը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Հունիսի 6-ը կլինի լռության օր, իսկ հունիսի 7-ին կանցկացվեն ընտրությունները։





