AM
21 Մայիս 2026 - 08:01 AMT

Լուսակերտում ու Երևանում թնդանոթի կրակոցներ կհնչեն՝ պատրաստվում են զորահանդեսին

Մայիսի 21-ին և 22-ին Լուսակերտում ու Երևանում թնդանոթի կրակոցներ կհնչեն, հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Մայիսի 28-ին անցկացվելիք զորահանդեսի կազմակերպչական աշխատանքների շրջանակում մայիսի 21-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Լուսակերտում թնդանոթից կարձակվի 1 կրակոց, իսկ Երևանում (Նոր Նորքի 6-րդ զանգված՝ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա, «Հրազդան» մարզադաշտ) մայիսի 22-ին՝ ժամը 10:00-ին՝ 2 կրակոց:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին ներկայացվելու է այն, ինչ տարիներ շարունակ թաքցրել, քողարկել ենք:

Զորահանդեսը կայանալու է մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում և մեկնարկելու է ժամը 10։00-ին։