Մայիսի 22-23-ին ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում իրականացնելու է ուժեղացված ծառայություն:
ՆԳՆ ոստիկանության կարգախմբերը կլինեն ուսումնական հաստատությունների և ավարտական միջոցառումների տարածքներում՝ պահպանելով հասարակական կարգ և անվտանգություն։
ՆԳՆ ոստիկանության ծառայողներն արագ արձագանքելու և խստորեն հակազդելու են ցանկացած իրավախախտման։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ոչ սթափ վիճակում մեքենա վարելու և տրանսպորտային միջոցը անչափահասներին վստահելու դեպքերին։
«Միջոցառումների մասնակիցներին հորդորում ենք դրսևորել բարձր իրավագիտակցություն և իրավահարգ վարք։ ՆԳՆ ոստիկանության միջոցառումների և արդյունքների վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն»,- ասվել է ՀՀ ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։





