AM
22 Մայիս 2026 - 11:54 AMT

Մելիքյանը հրապարակել է Հայաստանի հավաքականի կազմը

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է թիմի կազմը հունիսին նախատեսված երկու ընկերական հանդիպումների համար, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Դարպասապահներ՝ Հենրի Ավագյան («Փյունիկ»), Օգնեյ Չանչարևիչ («ԻՄՏ Բելգրադ», Սերբիա), Արման Ներսեսյան («Արարատ Արմենիա»), Ալեքսանդր Միշիև («Ուրարտու»)։

Պաշտպաններ՝ Կամո Հովհաննիսյան («Արարատ Արմենիա»), Արման Ղազարյան («Ուրարտու»), Գեորգի Հարությունյան («Պուշկաշ Ակադեմիա», Հունգարիա), Արտեմ Բանդիկյան (ԲԿՄԱ, Ռուսաստան), Նաիր Թիկնիզյան («Ցրվենա Զվեզդա», Սերբիա), Էդգար Գրիգորյան («Արարատ Արմենիա»), Էրիկ Փիլոյան («Ուրարտու»), Արգիշտի Պետրոսյան (ԲԿՄԱ), Խուլիո Բուենո («Արարատ Արմենիա»), Դավիդ Դավիդյան («Ռոտոր», Ռուսաստան)։

Կիսապաշտպաններ՝ Արամ Խամոյան («Նոա»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար», Ռուսաստան), Կառլեն Հովհաննիսյան («Փյունիկ»), Տիգրան Ավանեսյան («Օրենբուրգ», Ռուսաստան), Էդգար Սևիկյան («Ակրոն», Ռուսաստան), Գոռ Մանվելյան («Նոա»)։

Հարձակվողներ՝ Ժիրայր Շաղոյան («Արարատ Արմենիա»), Հրանտ-Լեոն Ռանոս («Այնտրախտ Բրաունշվեյգ», Գերմանիա), Արթուր Սերոբյան («Արարատ-Արմենիա»), Նարեկ Գրիգորյան («Ֆարուլ», Ռումինիա), Նարեկ Հովհաննիսյան (ԲԿՄԱ), Արթուր Միրանյան («Բնեյ Սախնին», Իսրայել), Դավիթ Հակոբյան («Պոդբրեժովա», Սլովակիա)։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուգոչուկվու Իվուն, Վահան Բիչախչյանը, Ստյոպա Մկրտչյանը և Ֆինն Գերագուսյանը վնասվածքների պատճառով չեն միանալու ազգային թիմին։

Ուսումնամարզական հավաքը մեկնարկելու է հունիսի 1-ին։ Հայաստանի հավաքականը հունիսի 6-ին Երևանում ընկերական հանդիպում է անցկացնելու Ղազախստանի ընտրանու հետ, իսկ երեք օր անց մրցելու է նաև Մոլդովայի հավաքականի դեմ։