AM
23 Մայիս 2026 - 06:43 AMT

Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ

Հանրապետության տարածքում` մայիսի 23-27-ը ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։

Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 23-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Երևանում նույնպես մայիսի 23-27-ն ժամանակ առ ժամանակ կանխատեսվում են անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամին կհասնի 17-20 մ/վ արագության։

Մայրաքաղաքում մայիսի 23-ի ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +21…+23 աստիճանի, իսկ երեկոյան ժամերին կարձանագրվի +16…+18 աստիճան։