AM
25 Մայիս 2026 - 09:54 AMT

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում մայիսի 25-ի ցերեկը, 26-ին ժամանակ առ ժամանակ, 28-ի ցերեկը, 29-30-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին` հարավարևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկը, 26-27-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով։

Երևանում մայիսի 25-ի երեկոյան, 26-ին գիշերը և երեկոյան, 28-ի ցերեկը, 29-30-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 27-ին, 28-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 25-ի ցերեկային ժամերին կհասնի 22-24 աստիճանի, իսկ երեկոյան՝ 16-18 աստիճանի։