Բուլղարիայի Սամոկով քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի մինչև 15 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Շահեն Մարտիրոսյանը ոսկե մեդալ է նվաճել:
68 կգ քաշային կարգի եզրափակիչում հայ ըմբիշը ժամանակից շուտ 10:0 հաշվով պարտության է մատնել թուրք մրցակցին, հայտնում է Aysor.am-ը:
41 կգ քաշային Տիգրան Աղաջանյանը և 57 կգ քաշային Ատոմ Եսայանը իրավունք են ստացել գորգ դուրս գալ բրոնզե մեդալների համար մղվող գոտեմարտերում։





