«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, անդրադառնալով ակումբում իր հետագա կարիերային, ասել է, որ գուցե «Սպարտակի» հետ հանդիպումն իր վերջին խաղն էր «Կրասնոդարում»
«Տեսնենք։ Հնարավոր է, որ սա իմ վերջին խաղն էր ակումբի կազմում», – ասել է Սպերցյանը, գրում է ՌԻԱ Նովոստին:
Մայիսի 24-ին թիմը FONBET Ռուսաստանի գավաթի սուպերեզրափակչում պարտություն է կրել «Սպարտակից»՝ 1:1 հաշվից հետո 11-մետրանոց հարվածաշարում զիջելով 3:4 հաշվով։
Նա ասել է, որ տրամարդված է ինչպես տեղափոխվել այլ ակումբ, այնպես էլ շարունակել «Կրասնորդարում», գրում է Sport-express.ru-ն:
«Հեռանալու հավանականություն կա: Տեսնենք: Ես տրամարդված եմ ինչպես տեղափոխվել այլ ակումբ, այնպես էլ մնալ ու շարունակել պայքարը, եթե առաջարկներ չլինեն»,-ասել է Սպերցյանը:
2025/26 մրցաշրջանում հայ կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 42 հանդիպում, խփել 14 գոլ և կատարել 18 գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։





