Հանրապետության օրվան նվիրված միջոցառումների մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով մայիսի 26-28-ը մի շարք փողոցներում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ։
Մայիսի 26-ին՝ ժամը 7։00-ից 15։00-ն, սահմանափակվելու է երթևեկությունը Աթենքի փողոց – Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց հատվածում, ինչպես նաև փակ է լինելու Տիգրան Մեծի պողոտա – Մհեր Մկրտչյանի փողոց – Խորենացու փողոց – Իտալիայի փողոց – նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը։
Ժամը 10։00-15։00-ն փակ է լինելու Քրիստափորի փողոց – Տիգրան Մեծի պողոտա խաչմերուկը, ինչպես նաև Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց – Աթենքի փողոց հատվածը։
Մայիսի 28-ին՝ ժամը 07։00-ից 15։00-ն, փակ են լինելու նշված բոլոր ճանապարհահատվածները:
Իսկ Հանրապետության հրապարակ – Տիգրան Մեծ պողոտա – Քրիստափոր խաչմերուկ հատվածը փակ է մնալու մինչև մայիսի 29-ը՝ ժամը 1։00։





