AM
27 Մայիս 2026 - 08:49 AMT

Տոլմայի 3 տեսակ կներառվի ՀՀ ոչ նյութական ժառանգության ցանկում

Տոլմայի 3 տեսակ (ձկից, կանեփի հավելումով, թթու կաղամբով և կորեկաձավարով) ընդգրկվել են Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության նիստում:

Տոլմայի նշված տեսակները տարածված են եղել Գեղարքունիքի մարզում՝ Սևանա լճի շրջակայքում, ընդ որում՝ ձկնային տոլման տարածում է ստացել ԽՍՀՄ փլուզումից հետո՝ պայմանավորված տնտեսական ծանր իրավիճակով և մսամթերքի բացակայությամբ, հայտնում է Sputnik Արմենիան:

Նույն որոշմամբ ցանկում ընդգրկվել են Շիրակի մարզի օրորոցայինները, ինչպես նաև թմբուկների պատրաստման ավանդույթը՝ ներառյալ հայկական ավանդական դհոլը։

Ցանկում ներառվել են նաև Հայաստանում հնուց ի վեր տարածված գաթանախշի՝ կավե կամ փայտե կնիքները, ինչպես նաև «Բադեր և որսորդներ» մանկական խաղը։