«Ինտերը» մոտ է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագրի երկարաձգմանը։ Այդ մասին հայտնել է Sky Sports-ի լրագրող Դի Մարցիոն։
Նշվել է, որ հայ ֆուտբոլիստը մեծ ցանկություն է հայտնել ևս մեկ մրցաշրջան մնալ Միլանում և արդեն համաձայնություն է տվել ակումբին։ Թիմի գլխավոր մարզիչ Քրիստիան Կիվուն ևս ցանկություն է հայտնել պահել Մխիթարյանին «Ինտերի» կազմում, գրում է Radar Armenia-ն:
Այժմ կողմերը պետք է քննարկեն պայմանագրի ֆինանսական պայմանները։
Այդ լուրը հաստատել է նաև Հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն՝ նշելով, որ Հենրիխ Մխիթարյանը համաձայնել է երկարաձգել պայմանագիրը «Ինտերի» հետ և շարունակելու է ելույթները միլանյան ակումբում, գրում է Factor.am-ը:
Մխիթարյանը դիտարկել է կարիերան ավարտելու տարբերակը, սակայն ընդունել է «Ինտերի» գլխավոր մարզիչ Կրիստիան Կիվուի խնդրանքը և որոշել է մնալ թիմում։
Մխիթարյանը 2022 թվականից խաղացել է «Ինտերում», որի կազմում 2-ական անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, գավաթակիր, սուպերգավաթակիր և երկու անգամ մասնակցել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչին։ Վերջերս նա նվաճել է կարիերայի 28-րդ տիտղոսը։ Այս մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մասնակցել է 39 հանդիպման, դարձել 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։





