Երևանում մայիսի 28-29-ին լինելու են երթևեկության սահմանափակումներ, հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Մայիսի 28-ին, ժամը 07։00-ից 15։00-ն Երևանում լինելու են երթևեկության հետևյալ սահմանափակումները․
Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց ճանապարհահատվածը,
Հանրապետության հրապարակը և հրապարակ մուտք գործող փողոցները,
Ամիրյան փողոց- Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց – Աթենքի փողոց հատվածը,
Շահումյան հրապարակից Խորենացու փողոց – Ագաթանգեղոսի փողոց հատվածը,
Աթենքի փողոց- Մաշտոցի պողոտա – Ամիրյան փողոց հատվածը, ինչպես նաև Տիգրան Մեծի պողոտա – Մհեր Մկրտչյանի փողոց – Խորենացու փողոց – Իտալիայի փողոց – նախկին «Մայրաքաղաքային» գնդի տարածք հատվածը,
Աթենքի փողոցից՝ Տիգրան Մեծի պողոտա – Ագաթանգեղոսի փողոց – Գրիգոր Լուսավորչի փողոց – Արգիշտիի փողոց- Աթենքի փողոց հատվածը,
Հանրապետության հրապարակին հարող փողոցները՝ Զաքյան-Ամիրյան, Աբովյան-Արամի, Նալբանդյան-Սախարովի հրապարակ, Մելիք-Ադամյան-Տիգրան Մեծ-Ագաթանգեղոսի խաչմերուկ, Բեյրութ-Գրիգոր Լուսավորիչ, Իտալյա-Գրիգոր Լուսավորիչ, Խորենացի-Բեյրութ, Խորենացի-Ագաթանգեղոս, Ագաթանգեղոսն՝ ամբողջությամբ, Վազգեն Սարգսյան-Հանրապետության հրապարակ ճանապարհահատվածները:
Հանրապետության հրապարակ-Տիգրան Մեծ պողոտա – Քրիստափոր խաչմերուկ ճանապարհահատվածը փակ լինելու է մինչև մայիսի 29-ը՝ ժամը 01։00-ն։
Մայիսի 28-ին, ժամը 10։00-ին Հանրապետության հրապարակում տեղի է ունենալու զորահանդես, որի ընթացքում ցուցադրվելու է վերջին 4 տարիների ընթացքում ՀՀ զինված ուժերի ձեռք բերած սպառազինությունը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ զորահանդեսից հետո ցուցադրվող զինտեխնիկան որոշ ժամանակ մնալու է Տիգրան Մեծի պողոտայում, որպեսզի քաղաքացիները հնարավորություն ունենան որոշակի հեռավորությունից տեսնել և ուսումնասիրել այն։





