AM
27 Մայիս 2026 - 13:29 AMT

Գետերի ավազաններում սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացում

Մայիսի 27-28-ին հանրապետության գետերի մեծ մասում սպասվելու է ջրի ելքերի մեծացում, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»:

Բարձր ջերմաստիճաններով պայմանավորված՝ Սևանա լճի ավազանի, Արփա, Որոտան, Հրազդան, Ազատ և Վեդի գետերի ավազաններում սպասվելու է ջրի ելքերի զգալի մեծացում, հնարավոր են անբարենպաստ ելքեր։