AM
27 Մայիս 2026 - 14:02 AMT

Մերձավոր Արևելքից վերադարձած քաղաքացիները տոմսերի փոխհատուցման մոտ 500 հայտ են ներկայացրել

Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի հետևանքով Մերձավոր Արևելքից և Հնդկաստանից վերադարձած ՀՀ քաղաքացիները վերադարձի տոմսերի փոխհատուցման մոտ 500 հայտ են ներկայացրել ԱԳՆ։ Այս մասին ասվում է է ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացրած նախագծում, որը հաստատվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։

Ստացվել են ինչպես անհատական, այնպես էլ ընտանեկան հայտեր։ Նախնական հաշվարկով՝ փոխհատուցման համար կարող է պահանջվել մոտ 450 մլն դրամ, հայտնում է Sputnik Արմենիան:

ԱԳՆ-ից նշել են, որ դիմումների մի մասն արդեն հաստատվել է, և քաղաքացիները սպասում են վճարումներին, իսկ մյուս մասը դեռ քննարկման փուլում է։

Ավելի վաղ նշվել էր, որ մինչև 250 հազար դրամ փոխհատուցում է վճարվելու այն քաղաքացիներին, որոնք հակամարտության պատճառով ստիպված են եղել վերադարձի տոմսերը ձեռք բերել բարձր գնով։ Վճարումը կատարվելու է միայն այն դեպքում, եթե ուղևորը ավիաընկերությունից փոխհատուցում չի ստացել։

Տոմսերի փոխհատուցումը նախատեսվում է նաև ԱՄԷ-ում, Կատարում, Քուվեյթում և Իսրայելում ուսում ստացող ուսանողների համար։