Երևան բերված 45 տրոլեյբուսից 30-նն արդեն գիծ է դուրս բերվել և շահագործվում է, հայտարարել է «Երևանի էլեկտրատրասնպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Նա նշել է, որ հունիսի 2-ից Երևանում կմնա միայն 1 հին տրոլեյբուս, որը նախատեսում է կա՛մ որպես գրադարան, կա՛մ որպես սրճարան շահագործել, հայտնում է Sputnik Արմենիան:
«45 նոր տրոլեյբուսից 30-ն արդեն գիծ են դուրս բերվել, վաղվանից 15-ն էլ դուրս կգան: Հին տրոլեյբուս վաղվանից այլևս չի լինելու»,- ասել է Բեջանյանը:
Նիստը վարել է Երևանի առաջին փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, քանի որ նախընտրական քարոզարշավի պատճառով քաղաքապետ Տիգրան Ավինյանը գտնվում է արձակուրդում։
2025-ի սեպտեմբերի 18-ին անցկացված կառավարության նիստի ընթացքում Տիգրան Ավինյանը հայտարարել էր, որ արդեն ձեռք է բերվել 30 տրոլեյբուս, իսկ հաջորդ 45 տրոլեյբուսի ձեռքբերումից հետո մայրաքաղաքի ամբողջ տրոլեյբուսային պարկը կթարմացվի։





