Հունիսի 2-ին Թումանյանի անվան զբոսայգում մեկնարկում է Երևանի բալետային 4-րդ միջազգային փառատոնը: Այն կտևի մինչև հունիսի 6-ը։
Հունիսի 2-ին և 3-ին Թումանյանի անվան զբոսայգում տեղի կունենա «Թամար» բալետային ստեղծագործության համաշխարհային առաջնախաղը՝ անվանի բալետմեյստեր Իլյա Ժիվոյի բեմադրությամբ: «Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված բալետի երաժշտության հեղինակը շվեյցարաբնակ կոմպոզիտոր Վալերի Տոլստովն է։
Հունիսի 5-ին և 6-ին կցուցադրվի վերջին տասնամյակների հայկական բալետային ամենանշանակալի ստեղծագործություններից մեկը՝ «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան, որի առաջնախաղը կայացել է 2025 թվականի դեկտեմբերի 18-ին և 19-ին։
Փառատոնն անցկացվում է բացօթյա, մուտքն ազատ է:
Փառատոնը հիմնադրվել է 2023 թվականին։ Անցած տարիների ընթացքում այն միջազգային ճանաչում է ձեռք բերել և դարձել մայրաքաղաքի առավել սպասված ու կարևոր մշակութային իրադարձություններից մեկը։





