«Շիրակ ավիա» ընկերությունը հունիսի 2-ից մեկնարկել է Երևան- Տաշքենդ-Երևան երթուղով չվերթերը, հայտնում է «Զվարթնոց» օդանավակայանը:
Ուզբեկստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռիչքները կիրականացվեն շաբաթական 1 անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի:
Տոմսերի վերաբերյալ տեղեկություններին կարելի է ծանոթանալ ընկերության կայքում:





