AM
2 Հունիս 2026 - 14:42 AMT

Գարեգին Բ․ Հոգևորականին վերագրվող մեղադրանքները պետք է քննվեն հատուկ եկեղեցական ատյանում

Հոգևորականին վերագրվող ցանկացած հանցանք կամ զանցանք քննարկվում է հատուկ եկեղեցական ատյանում և այնտեղ էլ որոշում է կայացվում, հայտարարել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ասուլիսի ժամանակ: Նա այդպես է պատասխանել կուսակրոնության ուխտը խախտելու կամ զավակ ունենալու վերաբերյալ իշխանությունից հնչող մեղադրանքների մասին հարցին:

«Եթե որևէ հանցանք և մեղք վերագրվում է որևէ եկեղեցականի, այն պետք է ներկայացվի համապատասխան ատյանների, քննվի, որոշում կայացվի։ Ճիշտ չեմ համարում, որ եկեղեցականներն առանձին մեղադրանքների անդրադառնան, պատասխաններ հնչեցնեն։ Մեկ ատյան կա՝ եկեղեցական ատյանն է, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի, լինեն դրանք արդար թե զրպարտչանք:

Եվ այդ ատյանը կորոշի իր մոտեցումը տվյալ անձին վերագրվող զանցանքների վերաբերյալ, այնպես որ եթե այդպիսի մեղադրանք է հնչեցվում հայոց կաթողիկոսին, ուրեմն պետք է հարգի եկեղեցու կարգ ու կանոնն ու դրանց համապատասխան գործի»,-ասել է վեհափառը:

Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել` արգելելեով նրա ելքը ՀՀ-ից:

Հունվարին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոս հայտարարեցին ՀԱԵ «բարենորոգման» մեկնարկի մասին ու հրապարակեցին այսպես կոչված իրենց «ճանապարհային քարտեզը», որով պետք է ստեղծվեր համակարգող խորհուրդ։