AM
3 Հունիս 2026 - 07:54 AMT

Համալիրում կներկայացվեն ՀՀ ռազմարդյունաբերական ձեռքբերումները

Հունիսի 3-ին և 4-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկայացվելու է Հայաստանի ռազմարդյունաբերական և գիտատեխնիկական ոլորտների ներուժը։ Այս մասին հայտնել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը։

«Մեր հայկական ռազմարդյունաբերական ընկերությունները նախապատրաստվում են վաղը այստեղ կայանալիք ռազմարդյունաբերական ցուցահանդեսին՝ իրենց տարբեր արտադրանքներով։ Այնպես որ, ուզում եմ հիշեցնել, որ վաղը առավոտյան` ժամը 10:00-ից սկսած, մենք ձեզ բոլորիդ այստեղ սպասում ենք՝ միասին տեսնելու վերջին տարիների հայկական ռազմարդյունաբերական ընկերությունների հաջողությունները»,-նշել է նա։