Եթե ԿԸՀ-ն «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին կասեցնելու հարցով դիմի դատարան, որոշման կայացման ժամկետը մինչև հունիսի 6-ի օրվա վերջ է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է արդարադատության նախկին նախարար և ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:
«Կուսակցության գրանցումը ուժը կորցրած ճանաչելու ժամկետը` ի պատասխան բազմաթիվ հարցերի․
«Հոդված 209. Վարչական դատարան դիմելը և հայցադիմումը քննելու ժամկետները
- Թեկնածուներին, կուսակցությունների ընտրական ցուցակները գրանցելու, չգրանցելու, գրանցումն ուժ կորցրած կամ անվավեր ճանաչելու վերաբերյալ հայցադիմումները վարչական դատարանը քննում և լուծում է հայցադիմումն ստանալուց հետո` 5 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը»
Եթե կամ երբ ԿԸՀ-ը դիմի դատարան որոշման կայացման ժամկետը մինչև վաղը օրվա վերջ է»,-ասվում է գրառման մեջ:
«Հանրապետությունը» դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով կասեցնել «Ուժեղ Հայաստան» դաշինքի մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին: Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կազմակերպված առաջին դեմքերի բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմության առաջնորդներին կոչ է արել դիմել ԿԸՀ՝ այս հարցով։





