Հայաստանի ներկայացուցիչ Լուարա Հայրապետյանը <<Բարսելոնա>> երգով գրավել է երկրորդ տեղը, վաստակելով 116 միավոր, եւ դարձել է մրցույթի արծաթե մրցանակակիրը: Երկրորդ տեղը նա կիսել է Ռուսաստանի ներկայացուցիչ Կատյա Ռյաբովայի հետ: Մանկական <<Եվրատեսիլի>> հաղթող դարձավ Նիդերլանդների ներկայացուցիչ Ռալֆ Մաքենբախը: Կատարելով << Click Clack >> երգը` Մաքենբախը 121 ձայն ստացավ:
Ուկրաինան ներկայացնող Անդրանիկ Ալեքսանյանը <<Երեք բարդի, երեք սուրմի>> երգով 5-րդ տեղում է: Ընդամենը մրցույթին մասնակցել է 13 կատարող:
Մանկական <<Եվրատեսիլ-2009>>-ի երգի մրցույթի եզրափակիչ համերգին ներկա է եղել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յուշչենկոն, հաղորդում է ՈՒՆԻԱՆ գործակալությունը:





