Ապրիլի 6-ին Երեւանի «Հայարտ» մշակույթի կենտրոնում կբացվի Լիլի Մեսանյանի անհատական ցուցահանդեսը:
«Ցուցահանդեսում ներկայացվելու են նկարչուհու մոտավորապես 40 աշխատանքները: Բացի մասնագիտական հայեցակարգից, ցուցահանդեսը կարեւոր է նաեւ այն առումով, որ ներկայացվում է մայրաքաղաքից դուրս ապրող նկարչուհու աշխատանքները: Լիլի Մեսանյանն ապրում եւ ստեղծագործում է Կապանում», – հաղորդել է «հայարտ» մշակութային կենտրոնի վարչական աշխատողը` PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում:





