Ապրիլի 7-ին Երեւանում` Ռուսական արվեստի թանգարանում, կկայանա Մայրության եւ գեղեցկության տոնին նվիրված երեկո:
Միջոցառման ընթացքում արվեստաբան Մարիամ Գրիգորյանը «Կնոջ կերպարը 19-րդ դարի վերջի 20-րդ դարի սկզբի ռուսական գեղանկարչության մեջ» թեմայով զեկույց կներկայացնի:
Զեկույցից հետո Լիլիթ Պիպոյանը կկատարի ռուսական ռոմանսներ, ինչպես նաեւ ելույթ կունենա Երեւանի Կոմիտասի անվ. պետական կոնսերվատորիայի քառյակը` Ա.Ավագյանի ղեկավարությամբ:





