AM
5 Ապրիլ 2010 - 10:24 AMT

Կողբ գյուղի կերպարվեստի դպրոցի ուսուցիչները ներկայացրել են իրենց աշխատանքներն Երեւանում

Երեւանի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի ունեցավ “Ազգային գույները” ցուցահանդեսը, որը նախապատրաստել էին Տավուշի մարզի Կողբ գյուղի կերպարվեստի դպրոցի ուսուցիչները: Ցուցահանդեսում ներկայացվել են դպրոցի ուսուցիչներ Աննա Նասիբյանի, Արուսյակ Փաշիկյանի, Սաթենիկ Ղուլիջանյանի շուրջ 90 աշխատանքները: Ներկայացված են նաեւ դպրոցի շրջանավարատ, վերջերս վախճանված Հարութ Հախվերդյանի գործերը: Ներկայացվել են նաեւ 20 լուսանկարներ, եւ ձեռքի աշխատանքի նմուշներ:

“Ցուցահանդեսն անցել է շատ բարձր մակարդակով եւ մենք շատ գոհ ենք”,-PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է ցուցահանդեսի կազմակերպիչ Աննա Նասիբյանը:

Կողբը գտնվում է Հայաստանի հյուսիս-արեւելքում, Տավուշի մարզի հյուսիսում: Կողբը խոշորագույն հայկական գյուղերից է, նրա բնակչությունը շուրջ 5 հազար է: Գյուղը բաժանված է երկու մասի Կողբ գետով: