AM
9 Ապրիլ 2010 - 07:59 AMT

“Ռուսհամագործակցությունը” մեծաքանակ և բազմաբնույթ գրքեր կնվիրաբերի Իսահակյանի անվան գրադարանին

Ապրիլի 12-ին Ա.Իսահակյանի անվան կենտրոնական քաղաքային գրադարանում “Ռուսհամագործակցության” ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետությունում գեղարվեստական գրականություն, ուսումնամեթոդական ձեռնարկներ, մանկական գեղարվեստական ֆիլմերի խտասկավառակներ, նախադպրոցական և դպրոցական տարիքի համար նախատեսված ֆիլմերի խտասկավառակներ` նկարահանված ռուս գրողների ստեղծագործությունների մոտիվներով:

Հյուրերի ուշադրությանը կներկայացվեն հայտնի ռուսական հրատարակչությունների հրատարակած գրքերը: Միջոցառումը կավարտվի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների ու շրջանավարտների համերգով, որի ընթացքում կհնչեն ռուսական երգեր և արիաներ հայտնի ռուս կոմպոզիտորների օպերաներից, հաղորդում է Հայաստանում “Ռուսհամագործակցության” ներկայացուցչության մամլո ծառայությունը: