Ապրիլի 17-ին Հայաստանի Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարանում “Վասպուրական” հայրենակցական միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել «Վանը կորցրել ենք, սակայն Վանի մշակույթը չենք կորցնի…» միջոցառումը, որը կազմակերպվել է Վանի հերոսամարտի 95-րդ տարելիցի կապակցությամբ:
Այդ կապակցությամբ թանգարանում խոսվելու է Վասպուրականի անկրկնելի մշակույթի մասին, ապա ցուցադրվելու է «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած «Հրաշք Վանիկը» ֆիլմը, որը պատմում է վանեցու զավակ, հայ մշակույթի նվիրյալ Հովհաննես Շարամբեյանի գործունեության մասին:





