AM
26 Ապրիլ 2010 - 14:26 AMT

Ռուսաստանի Գրողների միության անդամ Լևոն Հովսեփյանը լուսանկարչական ցուցահանդես կբացի Երևանում

Ապրիլի 27-ին Հայաստանի Ազգային գրադարանում կբացվի Լևոն Հովսեփյանի լուսանկարչական ցուցահանդեսը:

Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կստանան տեսնելու Ռուսաստանի Գրողների միության անդամ, հրատարակիչ, խմբագիր Լևոն Հովսեփյանի ժամանակակից թեմաներով արված լուսանկարները, ժամանակակից գլոբալ խնդիրների դրսևորումները նրա աչքերով: