Ապրիլի 30-ին Հայաստանի Ազգային գրադարանի նիստերի սրահում նշվել է պատմաբան, գրականագետ, գրող, հրապարակախոս Լեոյի (Առաքել Բաբախանյան) 150-ամյակը:
Միջոցառման ընթացքում զեկույցներով հանդես են եկել գրականագետներ և պատմաբաններ, ցուցադրվել է Լեոյի կյանքը և գործունեությունը ներկայացնող փաստագրական ֆիլմ:
Նույն օրը գրադարանում բացվել է նրա հեղինակած և նրան նվիրված գրքերի ցուցադրություն, ներկայացվել են գրքեր նրա անձնական գրադարանից:
Լեոյի անձնական գրադարանը Թիֆլիսից Երևան` Ազգային գրադարան է տեղափոխվել 1940թ.: Հավաքածուն պարունակում է 6372 միավոր գրականություն, որի մեջ կան գրքեր, ամսագրեր, քարտեզներ: Հավաքածուի 53 միավոր գիրք հնատիպ է, 284 միավորը` հազվադեպ հանդիպող գրականություն:





