AM
20 Մայիս 2010 - 15:02 AMT

Հասմիկ Պողոսյան. Հայաստանի յուրաքանչյուր մարզում մեկական կինոթատրոն կկառուցվի

«Հայաստանում պետբյուջեի միջոցներով երկու շենք կկառուցվի` համերգասրահ և թանգարան: Մենք համոզված ենք, որ երկու շենքերում էլ պետք է մեկական կինոթատրոն կառուցվի»,- մայիսի 20-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նրա խոսքով, դա Հայաստանում իրագործվող ծրագրի մի մասն է միայն: Երկրորդ մասը կինոթատրոնների ցանցի ստեղծումն է Հայաստանի բոլոր մարզերում: Ծրագիրը դադարեցվել էր ճգնաժամի պատճառով: «Մենք տեսանք, որ հայ գործարարները սկսել են նախագիծը, և հույս ունենք, որ այն ավարտին կհասցվի»,- ընդգծել է Հասմիկ Պողոսյանը: