AM
28 Հունիս 2010 - 15:04 AMT

Հունիսի 29-ին տեղի կունենա հայ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտության փառատոնի գարնանային համերգաշարի եզրափակիչ համերգը

Հունիսի 29-ին` ժամը 20:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա հայ ժամանակակից կոմպոզիտորների երաժշտության փառատոնի գարնանային համերգաշարի եզրափակիչ համերգը

2010 թ. 6 հոբելյարներին (Աշոտ Զոհրաբյան-65, Սիմոն Հովհաննիսյան-70, Գագիկ Հովունց-80, Արեգ Լուսինյան-75, Խաչատուր Մարտիրոսյան-65, Ռուբեն Ալթունյան-70) ՀՀ մակույթի նախարարության Ոսկե մեդալներ կհանձնվեն և կկատարվեն նրանց ստեղծագործությունները, հաղորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը: