AM
16 Հուլիս 2010 - 14:10 AMT

Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի մասին 42-րոպե տևողությամբ ֆիլմ է ցուցադրվել

Հուլիսի 14-ին Arte ֆրանս-գերմանական մշակութային հեռուստաալիքը Լեռնային Ղարաբաղի մասին 42 րոպե տևողությամբ ֆիլմ է ցուցադրել, ասվում է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդագրության համաձայն, այդ ֆիլմը հանդիսանում է «Աշխարհի լեռները» խորագրով ֆիլմաշարի մասերից մեկը: Ֆիլմի ռեժիսորն է Ժան-Մարի Բարրերը:

Ֆիլմի ցուցադրումից 7 օր հետո այն ֆրանսերեն և գերմաներեն լեզուներով կարելի է դիտել Arte հեռուստաալիքի կայքէջում: