AM
10 Սեպտեմբեր 2010 - 13:49 AMT

Սեպտեմբերի 11-ին Դոնի Ռոստովում կբացվի ռոստովյան նկարիչ Քրիստափոր Խաշխայանի ցուցահանդեսը

Սեպտեմբերի 11-ին Դոնի Պետական հանրային գրադարանում (ԴՊՀԳ) կբացվի հայտնի ռոստովյան հայ նկարիչ Քրիստափոր Խաշխայանի ցուցահանդեսը:

«Ցուցահանդեսում կներկայացվեն ավելի քան 20 գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ: Դրանք թե’ քաղաքային բնանկարներ են («Ստառոչերկասսկ», «Մարտյան երեկոներ», «Ամպեր քաղաքի վերևում» և այլն), թե’ բիբլիական սյուժեներ («Բաբելոնյան խառնաշփոթ»), թե’ փիլիսոփայա-խորհրդանշական ասոցիացիաներ («Ագրեսիայով հագեցած մշակութաբանական երազ»): Կցուցադրվի նաև նկարչի պաստելային շարքը` «Տարվա եղանակներ»,- մանրամասներն է հաղորդել ԴՊՀԳ ներկայացուցիչը: Քրիստափոր Խաշխայանի ստեղծագործությունները գտնվում են Ռոստովի և Ռոստովի մարզի թանգարաններում, Ռուսաստանի և արտերկրի պատկերասրահներում ու մասնավոր հավաքածուներում:

Ցուցահանդեսը կտևի մինչև սեպտեմբերի 24-ը, հաղորդում է Miasin-ը: