Սույն թվականի հոկտեմբերի 26-28-ը Ուկրաինայի Օդեսսա քաղաքում կայացել է ֆուլ կոնտակտ կարատեի Եվրոպայի առաջնությունը (կազմակերպիչ` Ջունդոկան ինտերնացիոնալ), որին մասնակցում էր նաև Հայաստանի Դուքենդո ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի հավաքական թիմը` 11 մարզիկով:
Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում նվաճել է 5 ոսկե, 4 արծաթե և 1 բրոնզե մեդալներ:
Ընդհանուր թիմային հաշվարկով 17 մասնակից պետությունների մեջ մեր հավաքականը նվաճել է 2-րդ հորիզոնականը Ուկրաինայի հավաքականից հետո` իրենից հետ թողնելով Ադրբեջանի հավաքականին:
Միջազգային ֆեդերացիայի կողմից Հայաստանի Դուքենդո ֆեդերացիային առաջարկվել է 2011 թ-ի հոկտեմբերի 20-22-ը Եվրոպայի առաջնությունն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում, հաղորդում է ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի մամլո ծառայությունը:





