Երևանում առաջին անգամ տեղի կունենա հայ երգիչ Հարութ Բալյանի համերգը: Նրա խոսքերով, համերգի ժամանակ կկատարվեն 22 երգեր: «Բացառությամբ 2-3 նոր երգերի, մնացածն արդեն ծանոթ են հայ լսարանին»,- նոյեմբերի 13-ին մամլո ասուլիսում ասել է Բալյանը:
Համերգի ժամանակ կհնչեն ստեղծագործություններ, որոնք երգիչը կկատարի ամերիկացի երգչուհի Շիոմայի հետ:





