Դեկտեմբերի 4-ին Սանկտ Պետերբուրբում «Մյուզիք հոլ» համերգասրահում «Նաիրի» հայկական ժողովրդական պարի համույթը մասնակցեց «Ոսկե ջեյրան» հայկական պարերի 4-րդ ամենամյա փառատոնին:
Փառատոնի պատվավոր հյուրն էր Հայաստանի պարարվեստի միության նախագահ, «Բերդ» համույթի բալետմայստեր Կարեն Գևորգյանը, որն ընթերցեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը: Համույթը հանդես եկավ «Ալվան վարդեր», «Շատախի Քերծի», «Ավարայր» համարներով:





