AM
13 Դեկտեմբեր 2010 - 09:36 AMT

Վիկ Դարչինյանը նողկալի է համարում այն փաստը, որ մրցավարները հաղթանակը տվել են Աբներ Մարեսին

Առաջին թեթևագույն քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը չի համաձայնել մրցավարների կարծիքի հետ, որոնք հաղթանակը տվել են նրա մրցակից 25-ամյա մեքսիկացի Աբներ Մարեսին:

«Դա նողկալի է: Բնական է, որ ես ինձ հաղթող եմ համարում: Ես առավելություն ունեի երեք կամ չորս ռաունդներում»:

Դարչինյանը նաև դժգոհություն է հայտնել մրցավար Ռոբերտ Հովարդի գործողությունների հետ կապված, որը նրան դիտողություն է արել իբր մրցակցին հրելու և պահելու համար: «Մրցավարը թույլ չտվեց, որ ես վարեմ իմ մարտը: Ես չեմ հրել և չեմ պահել նրան»,- Դարչինյանի խոսքերը մեջբերում է Associated Press-ը:

Դեկտեմբերի 11-ին Տակոմում (ԱՄՆ) կայացավ IBO վարկածով թեթևագույն քաշային կարգում աշխարհի չեմպիոն Վախթանգ (Վիկ) Դարչինյանի և մեքսիկացի բռնցքամարտիկ Աբներ Մարեսի մենամարտը: Առաջին ռաունդից հետո Մարեսը մենամարտը շարունակեց բաց վերքով: Մենամարտի երկրորդ ռաունդում Դարչինյանին հաջողվեց Աբներ Մարեսին նոկդաունի ենթարկել ձախից կատարած ուղիղ հարվածով:

Մենամարտը տևեց նախատեսված բոլոր 12 ռաունդները, և Դարչինյանը հաշվով առաջատար էր առաջին 6 ռաունդների ընթացքում: Չնայած դրան, մենամարտի արդյունքներով երեք մրցավարներից երկուսը առավելությունը տվեցին Աբներ Մարեսին: