Դոնեցկի «Շախտյոր» ակումբի կայք այցելողները քվեարկությամբ ընտրել են 2010-ի լավագույն լեգիոներին: Քվերակությանը մասնակցել են 7436 շահագրգիռ երկրպագուներ:
Այս անվանակարգում հաղթող է դարձել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Նրա համար քվեարկել են 3037 երկրպագուներ (40.84 տոկոս): Խորվաթ լեգիոներ Դարիո Սռնայի երկրպագուները տվել են նրա համար 1707 ձայն (22.96 տոկոս), 906 հոգի այս տարվա լավագույն նորեկ համարում են Էդուարդոյին, հաղորդում է «Շախտյորի» պաշտոնական կայքը:





